Նորություններ

Վերադառնալ
29.05.2019

«Դասավանդողի հեղինակություն» թեմայով մասնագիտական պարապմունք

«Դասավանդողի հեղինակություն» թեմայով մասնագիտական պարապմունք

Դաստիարակել առանց հեղինակություն ունենալու անհնար է:

2019-ի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ անցկացվեց մանկավարժական վարպետության դաս «Դասավանդողի հեղինակություն» թեմայով, որը վարում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մանուկյանը:

Մասնագիտական պարապմունքին ներկա էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը և ղեկավար անձնակազմը:

Վարպետության դասի շրջանակում բանախոսը ներկայացրեց դասավանդողի հեղինակության հատկանիշները, կառուցվածքը, Կրթահամալիրում կատարված հարցումների արդյունքների վերլուծությունը, հեղինակության ձևավորման փուլերը, հեղինակությունը ձևավորող և նվազեցնող գործոնները: Նյութի ներկայացման ընթացքում հատուկ ուշադրություն հրավիրվեց իրական հեղինակությունների և կեղծ հեղինակությունների տեսակներին: