Նորություններ

Վերադառնալ
30.05.2019

«Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»

«Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»

«Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»՝ Պարույր Սևակի այս պատգամով ոգևորված՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհուրդը, կրթահամալիրի մի խումբ սովորողներ և աշխատակիցներ այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։

Սարդարապատի հուշահամալիրը յուրահատուկ ճարտարապետական հուշարձան է՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին։ Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան հուշահամալիրի պատմությանը, կառուցվածքին, ճարտարապետական լուծումներին:

Համալիրի տարածքում գործում է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը: Թանգարանի աշխատակիցները կրթահամալիրի սաներին ներկայացրին հերոսամարտի պատմությունը, մասնավորապես՝ հերոսամարտերի ժամանակագրությունը, ուղղությունները, դրանցում մեծ ներդրում ունեցած ականավոր զորավարների կենսագրությունը, ծանոթացրին հերոսամարտի մասնակիցների անձնական իրերին, գրառումներին, ցուցադրեցին լուսանկարներ, որոնք համահայկական հերոսամարտի խոսուն վկաներն են։