Նորություններ
ՎերադառնալՔոլեջի շրջանավարտները դիպլոմներ ստացան
2019թ. օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2018-2019 ուստարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ղուկասյանի մասնակցությամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական կազմն ու շրջանավարտների ծնողները:
Դիպլոմներ և սպայական ուսադիրներ ստացան 38 շրջանավարտներ, որոնք հաջողությամբ հանձնել էին ավարտական քննությունները։ Նրանցից հինգն արժանացան գերազանցության դիպլոմի։
Շնորհավորելով շրջանավարտներին ոստիկանության սպայական շարքերը համալրելու կապակցությամբ՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Ղուկասյանը մաղթեց նրանց բարի ծառայություն՝ ոստիկանի դժվարին և պատվավոր գործում: