Նորություններ
ՎերադառնալՀայտնի են հեռակա ուսուցման ֆակուլտետ ընդունված դիմորդների անունները
Հոկտեմբերի 29-ին և 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ բարձրագույն կրթության ոստիկանության ծառայող 57 դիմորդի հարցազրույցը: Հարցազրույցի ընթացքում նրանց տրվեցին մասնագիտական գործունեության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության վերաբերյալ հարցեր:
Վերջնական արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետ ընդունվեց ոստիկանության 50 ծառայող, այդ թվում.
25-ը՝ միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ,
25-ը՝ բարձրագույն կրթությամբ:
Սա գիտակցված և ապագային միտված քայլ էր, և այսուհետ 50 ծառայող ևս հնարավորություն ունի կրթվելու ոստիկանության կրթահամալիրում։ Վստահ ենք, որ ապագա իրավագետները կհամալրեն անվանի և մեծահամբավ ոստիկանների շարքերը՝ բարձր պահելով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անունը։