Նորություններ

Վերադառնալ
30.11.2018

Գիտական խմբակի նիստ` նվիրված հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտմանը

Գիտական խմբակի նիստ` նվիրված հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտմանը

2018 թվականի նոյեմբերի 30-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակա­դե­միա­յի իրավագիտության ֆակուլտետի օպերատիվ-հետախուզական գործունեության և կրի­մի­նա­լիս­­տիկայի ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակի 2018-2019 ու­սում­­­նական տարվա երկրորդ նիստը՝ գիտական զեկույցի ձևաչափով:

Գիտական խմբակի նիստին մաս­նակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակա­դե­միայի իրավագիտության ֆա­կուլ­տե­տի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազ­մը, գիտական խմբակի ան­դամ­նե­րը, կրթահամալիրի գիտական բաժնի ներկայացուցիչը:

«Կենսաբանական ծագման հետ­քերը կրիմինալիստիկայում» խորագրի շրջանակներում ելույթ ունեցան 3-րդ կուրսի սովորողներ Լյուդմիլա Մարգարյանը «Արյան հետքերը որպես կենսաբանական հետազոտման օբ­յեկտ­­ներ, դրանց հետազոտմամբ լուծվող հարցերը», Վարդանուշ Մակարյանը «Մազերը որպես դատակենսաբանական փորձաքննության օբ­յեկտ», ինչպես նաև Միլենա Մկրտչյանը «Թուքը որպես կենսաբանական հետազոտման օբյեկտ­» զեկույցներով:

Զեկուցման ըն­թաց­քում սովորողներն անդ­րա­դար­ձան ներ­կայացվող խն­դիր­նե­րին, պար­զա­բանեցին հետազոտման օբյեկտների հայտնաբերման, ամրագրման, փաթե­թա­վոր­ման, վերց­նե­լու, նախնական և փորձագիտական հետազոտման առանձ­նա­հատ­կու­թյուն­ներին վերաբերող հար­ցե­րն ու որպես ապացույցների ստացման եղանակ` դի­տարկ­վող օբյեկտների փոր­ձա­գի­տա­կան հետազոտման հնարավորությունները: Յուրաքանչյուր զեկույցին հաջորդում էր քննարկում, որին մասնակցում էին ինչպես դասախոսները, այնպես էլ գիտական խմբակի բոլոր մասնակիցները: