Նորություններ
ՎերադառնալԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելեցին կրթահամալիր
2018թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ԵԱՀԿ ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի պետ Գի Վինյեն և համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Մոնա Նորդբերգը։
Այցի ընթացքում հյուրերը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի ուղեկցությամբ շրջեցին կրթահամալիրի տարածքով, ծանոթացան կառուցվածքին, ուսումնական գործընթացին, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կահավորված կրթահամալիրի մարզասրահին և համակարգչային լսարանին: Այնուհետև, կայացավ հանդիպում, որին ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ ներկա էին նաև ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը, միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դավթյանը, ինչպես նաև կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմից ոստիկանության գնդապետ Վ. Ավագիմյանը, ոստիկանության մայոր Հ. Խաչատրյանը, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային ոստիկաններ պատրաստելու և վերապատրաստելու կրթական գործընթացներին վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: