Նորություններ

Վերադառնալ
31.10.2018

Երբ դասախոսը պրոֆեսիոնալ է

Երբ դասախոսը պրոֆեսիոնալ է

2018 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ դասավանդման հմտությունների կատարելագործմանն ուղղված մասնագիտական պարապմունք՝ «Դասախոսի մաս­նա­գիտա­­կան բնութագրիչները» թեմայով, որին ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության ծառայողները, ուսումնական ստորաբաժանումների ղեկավար կազմը: Մասնագիտական պարապմունքի թեման ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը: Բանախոսը թեմայի շրջանակում ներկայացրեց մանկավարժական և գիտահետազոտական գործունեության էությունը, դասախոսի հեղինակության հիմնական ցուցիչները, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դասախոսի բնութագրիչները, դասախոսի դրական և բացասական անձնային հատկանիշները, ինչպես նաև ակադեմիայի 3-րդ և 4-րդ կուրսերի սովորողների շրջանում իրականացված «Դասախոսը սովորողների աչքերով» վերտառությամբ հարցման արդյունքները: