Նորություններ
ՎերադառնալՖոկուս խմբային քննարկումներ կրթության որակի ապահովման բաժանմունքի կողմից
2019 թվականի հունիսի 20-ից 28-ը Կրթահամալիրում կրթական միջավայրի առավելություններն ու թերությունները քննարկելու և կրթության որակի բարելավմանն ուղղված առաջարկություններ մշակելու նպատակով կրթության որակի ապահովման բաժանմունքի նախաձեռնությամբ անցկացվեցին ֆոկուս խմբային քննարկումներ, որին մասնակցում էին ակադեմիայի և քոլեջի ամբիոնների դասախոսները:
Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին՝ դասընթացների, առարկայական ծրագրերի գնահատում ու վերանայում, դասալսումների իրականացում և բարելավում, դասավանդման նորագույն տեխնոլոգիաների ներդրման և կիրառման համար անհրաժեշտ պայմաններ, դասախոսների հետազոտական ներուժի գործադրման հնարավորություններ և այլ հետաքրքրություն ներկայացնող թեմաների: Վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվեց բաց և անկեղծ երկխոսություն, արծարծվեցին այնպիսի թեմաներ, որոնց նպատակն էր պարզել, օրինակ՝ կա՞ն արդյոք դասախոսներ, որոնք ուսանողների հետ համատեղ հրատարակել են հոդվածներ, առկա՞ է արդյոք համապատասխան մոտիվացիա, ինչպիսի՞ն է համալսարանական միջավայրը, ի՞նչ բարեփոխումներ են ակնկալվում:
Ֆոկուս խմբային քննարկումների արդյունքների վերլուծության հիման վրա ձևավորված առաջարկությունները կներկայացվեն կրթահամալիրի ղեկավարությանը։