Վերադառնալ
08.10.2019

Մրցույթ-դատախաղ՝ նվիրված քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին

Մրցույթ-դատախաղ՝ նվիրված քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը 2019 թվականի սեպտեմբերին մասնակցության հայտ էր ներկայացրել Միջազգային համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող՝ քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված մրցույթ-դատախաղին:     

Դատախաղի գրավոր փուլին մասնակցեցին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» և «Ֆեմիդա» թիմերը: Թիմերի կազմում ընդգրկված էին կրթահամալիրի իրավաբանական կլինիկայում ուսուցում անցնող սովորողները՝ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողներ Սերգեյ Բադալյանը, Գարիկ Շառոյանը, Միլենա Մկրտչյանը և Վարդանուշ Մակարյանը, և իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 4-րդ կուրսի սովորողներ Սիրանուշ Դավթյանը, Նարինե Ասրիյանը, Սարո Վարդանյանը և Ռուզան Մայիլյանը:

«Օրենքի պատվար» թիմի մարզիչն էր քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը, իսկ «Ֆեմիդա» թիմի մարզիչը՝ իրավաբանական կլինիկայի տնօրեն, պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության մայոր Լալա Գրիգորյանը:

Գրավոր փուլին մասնակցած 8 թիմերից լավագույն 6-ը, այդ թվում՝ կրթահամալիրի երկու թիմերը, անցել էին դատախաղի բանավոր փուլ: Բանավոր փուլն անցկացվեց հոկտեմբերի 4-ից 6-ը Աղվերանում: Դատախաղի բանավոր փուլում հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիմը: