Նորություններ
ՎերադառնալՀանդիպում մագիստրատուրայի սովորողների հետ
Սեպտեմբերի 11-ին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմի և մագիստրատուրայի առկա անվճար ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի սովորողների միջև:
Շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանն առաջին կուրսեցիներին մաղթեց հաջողություններ ուսման մեջ, իսկ երկրորդ կուրսի սովորողներին հորդորեց պահպանել այն բարձր առաջադիմությունը, որն ունեցել են նախորդ ուսումնական տարվա ընթացքում:
Մ.Բաբայանն անդրադարձավ մի շարք խնդիրներին, ընդհանուր կարգապահությանը, համազգեստի կրման ու էթիկայի կանոնների պահպանմանը, ինչպես կրթահամալիրի տարածքում, այնպես էլ կրթահամալիրից դուրս։
Հանդիպման ընթացքում կրթահամալիրի պետը նշեց, որ ուսումնական գործընթացի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներում կարևորում է հատկապես մագիստրանտների կարծիքը, քանի որ վերջիններս աշխատանքային փորձ ունեն և կարող են իրենց առաջարկություններով նպաստել ուսումնական գործընթացում ուսուցման նոր մեթոդների ներդրմանը: