Նորություններ

Վերադառնալ
12.07.2019

Փոփոխություններ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերում

Փոփոխություններ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերում

Սույն թվականի հունիսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2019 թվականի 6-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների գիտելիքների գնահատման ընթացակարգի և արդյունքների բողոքարկման, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներին անվանական կրթաթոշակների հատկացման կարգերում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ռազմավարական պլանում և դրա գործողությունների կատարման ժամանակացույցում, տպագրության երաշխավորվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Բ.Ալեքսանյանի, նույն ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Հ.Կուծանյանի և դասախոս, ոստիկանության մայոր Լ.Սարդարյանի «Պլանների, սխեմաների կազմումը դեպքի վայրի զննության ընթացքում» վերտառությամբ ուսումնագործնական ձեռնարկը: