Վերադառնալ
01.10.2019

Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտման գիտական խմբակի նիստ

Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտման գիտական խմբակի նիստ

Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտման գիտական խմբակի 2019-2020 ուստարվա աշխատանքների պլանի համաձայն` 2019թ. սեպտեմբերի 27-ին ներկայացվեց գիտական զեկույցը՝ ներկայացում՝ «Քրեական գործի հարուցման փուլից հրաժարվելու հիմնախնդիրները» թեմայով: Գիտական խմբակի նիստին մասնակցում էին քրեական դատավարության ու ՕՀԳ և քրեագիտության ամբիոնների դասախոսական կազմը, գիտական խմբակի անդամները:

Զեկույցը ներկայացրեց ակադեմիայի առկա ուսուցման 3-րդ կուրսի սովորող Վազգեն Սիմոնյանը:

Զեկուցողի ելույթից հետո նիստին ներկա անձինք հնչեցրին թեմային առնչվող մի շարք հարցեր` և՛ գործող քրեադատավարական օրենքի և՛ նախագծի իրավակարգավորումների լույսի ներքո:

Զեկույցի ավարտից հետո ամփոփիչ խոսքով հանդես եկավ գիտական խմբակի ղեկավար Ա. Հովհաննիսյանը: