Նորություններ

Վերադառնալ
13.12.2018

Հերթական հարցերն արժանացան գիտխորհրդի հավանությանը

Հերթական հարցերն արժանացան գիտխորհրդի հավանությանը

Սույն թվականի դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 8-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման կուրսերում 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակում նախատեսված ընթացիկ ստուգման ձևերը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդին կից՝ ստրատեգիական պլանավորման և որակի ապահովման հանձնաժողովի նոր կազմը, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Լավագույն սովորող» մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը: