Նորություններ
ՎերադառնալԳիտական խմբակի նիստ՝ զեկույցի ներկայացման ձևաչափով
2018 թվականի դեկտեմբերի 14-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի 2018-2019 ուսումնական տարվա երրորդ նիստը՝ գիտական զեկույցի ներկայացման ձևաչափով:
Նիստին ներկա էր քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի և գիտական աշխատանքների բաժնի անձնակազմը:
Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի սովորող Սոֆյա Մկրտչյանը ներկայացրեց գիտական զեկույց` «ՀՀ սահմանադրական դատարանի որոշ դիրքորոշումներ քրեաիրավական նորմերի մեկնաբանման շուրջ» թեմայով: Գիտական զեկույցի ղեկավարն էր քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ., ոստիկանության փոխգնդապետ Արմինե Մելիքսեթյանը:
Զեկույցը ներկայացնելուց հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան, թեման քննարկվեց ամբիոնի դասախոսական անձնակազմի և սովորողների միջև: