Վերադառնալ
30.09.2019

Կրթահամալիրում անցկացվեց «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը

Կրթահամալիրում անցկացվեց «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը

Սեպտեմբերի 23-ից 27-ը ՀՀ-ում տեղի ունեցավ «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որի համակարգողն էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)։ Այդ կապակցությամբ 2019թ․ Երևան քաղաքը հյուրընկալել էր ՀԱՊԿ-ի անդամ երկրների՝  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով զբաղվող իրավասու մարմինների ներկայացուցիչներին։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը ևս հյուրընկալեց  «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակիցներին, որի նպատակով կրթահամալիրում կահավորվել էր  հատուկ համակարգչային աշխատասենյակ։

Հյուրերին դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը, կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ։

Նրանց ուղեկցությամբ մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին։

Միջոցառման շրջանակներում անցկացվեց նաև հրաձգության մրցույթ, որի արդյունքներով երեք լավագույններին կրթահամալիրի պետի անունից հանձնվեցին խրախուսական նվերներ։

Ծրագրի  շրջանակներում սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ՀԱՊԿ-ի  քարտուղարի խորհրդական Միխայիլ Մելիխովը կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու սովորողների համար անցկացրեց դասախոսություն «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով։