Նորություններ
ՎերադառնալԵվրոպական Խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպում կրթահամալիրում, կիբերհանցագործության վերաբերյալ քննարկում
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին ժամանել Եվրոպայի Խորհրդի Կիբերհանցագործության դեմ պայքարի ծրագրի գրասենյակի ավագ աշխատակից Զլատկա Միտրևան, Եվրոպական Խորհրդի կազմակերպված հանցագործությունների վարչության պետ Մարիուս Դանիել Կուցիուրիանուն, Եվրոպայի Խորհրդի կիբերհանցագործությունների օրենսդրության և դատավորների վերապատրաստման գծով փորձագետ Զահիդ Ջամիլ Բարրիսթերը` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ երրորդ վարչության առաջին բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Արսեն Էլոյանի ուղեկցությամբ։
Հյուրերին դիմավորեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գևորգյանն ու նույն վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի աշխատակիցները։
Նիստերի դահլիճում այցելուները կրթահամալիրի ներկայացուցիչների հետ քննարկեցին կրթահամալիրում կիբերհանցագործության դեմ պայքարի ոլորտի հատուկ մասնագետներ պատրաստելուն ուղղված առաջարկները, դասավանդվող համապատասխան առարկաների ներմուծման հնարավոր տարբերակները, բարձրաձայնվեցին դրանց առնչվող մի շարք հիմնախնդիրներ։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գևորգյանը հյուրերին ներկայացրեց հատուկ մասնագետների համար նախատեսված՝ թեմատիկ ծրագրերը, դասընթացները, որոնք իրականացվում են կրթահամալիրի դասախոսների, ոլորտի պրակտիկ մասնագետների համար միջազգային փորձագետների նախաձեռնությամբ։
Հանդիպման ավարտին պատվիրակության ղեկավար Զլատկա Միտրևան շնորհակալություն հայտնեց կրթահամալիրի ներկայացուցիչներին հյուրընկալության համար՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակելու կիբերհանցավորության դեմ պայքարի վերաբերյալ ծրագրի իրականացման գործընթացում։