Դասախոսը ոստիկանության պետի տեղակալն է
2019 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման օպերատիվ ծառայողների մոտ դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Հ.Քոչարյանը «Հետաքննությունը ոստիկանությունում» դասընթացի շրջանակներում ներկայացրեց «Դեպքի վայրի զննության տակտիկայի հիմնադրույթները» թեման, որի ընթացքում վերլուծվեցին դեպքի վայրի զննության ընդհանուր խնդիրները, հիմքերը, տեսակները, փուլերը և առանձնահատկությունները: Պարոն Քոչարյանն անդրադարձավ նաև «Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի N 1106-Ն որոշմանը:
Դասախոսության ընթացքում օգտագործվեցին դիդակտիկ նյութեր: