Վերադառնալ
28.02.2020

Արդյունավետ ուսումնական պրակտիկա՝ իրականացվող բարեփոխումներին համահունչ

Արդյունավետ ուսումնական պրակտիկա՝ իրականացվող բարեփոխումներին համահունչ

2020 թ. փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների պրակտիկայի արդյունավետության բարձրացումը» թեմայով, որը վարում էր ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ, Գ. Գրիգորյանը: Քնարկման արդյունավետությունն ապահովելու նպատակով հրավիրվել էին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների պետի տեղակալներ, ներկա էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ֆակուլտետների, ամբիոնների ղեկավար կազմը, պրակտիկայի ղեկավարները և կուրսերի պետերը։

Ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը հանգամանորեն ներկայացրեց պրակտիկայի կազմակերպման ընթացքում առաջացած խնդիրները և ընդգծելով քննարկման անհրաժեշտությունը՝ նշեց, որ նմանատիպ քննարկումների ընթացքում են ծնվում այն կարևոր գաղափարները, որոնց միջոցով հետագայում իրականացվում են ուսումնական գործընթացի բարեփոխումները:

Ներկայացվեցին ակադեմիայի և քոլեջի առանձնացրած այն հիմնախնդիրները, որոնք նկատվել են տարիների ընթացքում և այժմ պետք է համակարգային լուծում ստանան:

Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների ներկայացուցիչներն անդրադարձան պրակտիկան բաժիններում կազմակերպելու ընթացակարգին։ Հաշվի առնելով ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող արմատական բարեփոխումները՝ առանձնացվեցին մի շարք խնդիրներ, որոնք պետք է համապատասխան լուծում ստանան՝ ընթացող բարեփոխումներին համահունչ։

Հանդիպման ավարտին Գ. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին առողջ և բովանդակալից քննարկում կազմակերպելու համար՝ նշելով, որ կկազմվի պրակտիկայի բարելավման նոր ծրագրի նախագիծ, որտեղ հաշվի կառնվեն կլոր սեղան-քննարկման ընթացքում հնչած կարևորագույն կարծիքները: