Վերադառնալ
07.03.2020

Շնորհավո՛ր Մարտի 8, սիրելի կանայք և աղջիկներ

Շնորհավո՛ր Մարտի 8, սիրելի կանայք և աղջիկներ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը շնորհավորում է ձեզ միջազգային տոնի կապակցությամբ՝ ցանկանալով անսահման սեր, առողջություն և խաղաղություն: Այս տարի նույնպես, Կրթահամալիրի ղեկավարությունը և քոլեջի լեզուների ամբիոնը շնորհավորական բացիկներ են ուղարկել իրավագիտության ֆակուլտետի ժամկետային զինծառայության մեկնած զինվորների մայրերին՝ ցանկանալով նրանց համբերություն, իսկ որդիներին՝ բարի ծառայություն և բարի վերադարձ:

Անհիշելի ժամանակներից հայ կինը եղել և մնում է ընտանեկան ջերմության և ավանդույթների իրական պահապանը: Եվ բնավ էլ զարմանալի չէ, որ հայ մայրն իր մեծ ավանդն ունի նաև ուժային կառույցներում և հայրենիքը պաշտպանելու մեծագույն գործում:

Եվս մեկ անգամ ոստիկանության կրթահամալիրի անձնակազմը սրտանց և ջերմորեն շնորհավորում է կանանց և աղջիկներին, մայրերին և քույրերին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: