Վերադառնալ
15.11.2019

«Համայնքային ոստիկանություն. մարտահրավերներ և խոչընդոտներ» թեմայով գիտական խմբակ

«Համայնքային ոստիկանություն. մարտահրավերներ և խոչընդոտներ» թեմայով գիտական խմբակ

2019 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2019-2020 ուստարվա երկրորդ նիստը:

Նիստին ներկա էին Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետ, ոստիկանության կապիտան Գ. Խուդոյանը, պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ա.Մարգարյանը, քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա. Ադամյանը, գիտական աշխատանքների բաժնի գիտաշ­խատող, ոս­տի­կա­նության ավագ լեյտենանտ Ն.Վարդան­յանը, ինչպես նաև ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար 1-ին, 4-րդ և վճարովի 2-րդ կուրսերի սովորողները:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Համայնքային ոստիկանություն. մարտահրավերներ և խոչընդոտներ»։

Նշված թե­մայով գիտական զեկույցով հանդես եկավ վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վ.Ավագիմյանը: Նա լուսաբանեց ՀՀ-ում համայնքային ոստիկանության մոդելի ներդրման առանձնահատկությունները, ինչպես նաև՝ առկա հիմնախնդիրների և խոչընդոտների հաղթահարման կապակցությամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող անհրաժեշտ կազմակերպչական և իրավական բնույթի միջոցառումները:   Գիտական նյութի ներկայացումից հետո զե­կու­ցողը սպառիչ պատասխաններ տվեց մասնակիցների  հարցերին: