Կրթահամալիրի սովորողները Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում
Սույն թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի սովորողների «Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների պրոֆիլակտիկա» առարկայի գործնական պարապմունքն անցկացվեց Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում: Պարապմունքն անցկացնում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա.Սահակյանը և ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության 3-րդ վարչության՝ ՀՕՖ-ում անչափահասների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ.Բաբայանը:
Գործնական պարապմունքի ժամանակ սովորողներին ներկայացվեցին այն հանգամանքները, որոնք պատճառ են դառնում ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում անչափահասների հայտնվելուն: Սովորողների ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքին, որ կենտրոնում տրամադրվում են տարբեր ծառայություններ՝ ոստիկանության 24-ժամյա իրավական և շտապ արձագանքման ծառայություն, բուժօգնություն, հոգեբանական աջակցություն, հակասթրեսային թերապիա և այլն: Կենտրոնի երեխաների հետ շփվելիս մեր սովորողները ցուցաբերեցին երեխայի հետ հաղորդակցման որոշակի հմտություններ, որոնք ձեռք են բերվել «Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների պրոֆիլակտիկա» մոդուլի դասավանդման ընթացքում:
Սովորողները տեղում համոզվեցին տվյալ գործընթացում ոստիկանության աշխատակիցների ունեցած առանցքային դերակատարման մեջ: