Վերադառնալ
23.02.2023

Համայնքային ոստիկանության նիդերլանդական փորձը

Համայնքային ոստիկանության նիդերլանդական փորձը

     Փետրվարի 23-ին Կրթահամալիրում էին համախմբվել  ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները՝ ունկնդրելու Նիդերլանդների Թագավորության արդարադատության և անվտանգության նախարարության հանցավորության կանխարգելման քաղաքականության վարչության ներկայացուցիչ Ջաապ դե Վաարդի «Համայնքային ոստիկանության դերը հանցագործությունների կանխարգելման գործում» թեմայով զեկույցը։

Դասախոսութունը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում։ Ներկա էին նաև ծրագրի ներկայացուցիչներ Մովսես Հակոբյանն ու Իրինա Ռուխկյանը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրը  ներկայացնում էին Ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Սեմերջյանը, նույն ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Սահակյանը և ակադեմիայի   Վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության  ամբիոնի ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Անի Կիրակոսյանը։

Ջաապ դե Վաարդն իր դասախոսության ընթացքում հայ ոստիկաններին ներկայացրեց համայնքային ոստիկանության գործելաոճի նիդերլանդական փորձը։ Անդրադարձ կատարվեց համայնք-ոստիկանություն փոխհամագործակցությանը, հանցավորության կանխարգելմանը, համայնքային ոստիկանության այլ խնդիրներին։

-Համայնքային ոստիկանությունը Նիդերլանդների ոստիկանության կարևորագույն օղակներից է, -իր խոսքում նշեց բանախոսը՝ առանձին ուշադրության արժանացնելով նաև համանյքային ոստիկանության կրթական ու վերապատրաստման խնդիրները։ Համեմատական վերլուծությամբ խոսվեց Հայաստանի և Նիդերլանդների համայնքային ոստիկանության նմանությունների ու տարբերությունների մասին։

        Հանդիպումը լի էր ակտիվ քննարկումներով ու մտքերի, փորձի փոխանակմամբ։