Վերադառնալ
30.12.2019

Ամանորյա ուրախ տրամադրություն կրթահամալիրում

Ամանորյա ուրախ տրամադրություն կրթահամալիրում

2019թ. դեկտեմբերի 27-ին Նոր տարվա բերկրալի տրամադրությունը հանգրվանել էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ Կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի ակումբի անձնակազմն ամանորյա գեղեցիկ համերգ էր կազմակերպել աշխատակիցներին և սովորողներին ուրախ մթնոլորտ հաղորդելու համար:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մարկոսյանի գլխավորությամբ՝ միջոցառմանը ներկա էր կրթահամալիրի ամբողջ անձնակազմը՝ իրենցփոքրիկների և կրթահամալիրի սովորողների հետ:

Գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներն, ինչպես նաև հրավիրյալ արտիստներ։ Հյուրերին ողջունեցին Ձյունանուշն ու Ձմեռ պապը, ովքեր իրենց բարեմաղթանքները հղեցին կրթահամալիրի ծառայողներին։

Իր շնորհավորական խոսքը հղեց հյուրերին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալը՝ մաղթելով, որ մեր ընտանիքներին, մեր պետությանը 2020թ. բերի է՛լ ավելի ամրություն, ուժ, հզորություն և խաղաղություն։