Վերադառնալ
19.04.2024

Արարատի մարզի Նորաբացի միջնակարգ դպրոցի աշակերտները ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում

Արարատի մարզի Նորաբացի միջնակարգ դպրոցի աշակերտները ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում

         2024թ. ապրիլի 18-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում էին Արարատի մարզի Նորաբացի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ դպրոցի դասղեկ Ա․Ասատրյանի, զինղեկ Ա.Հակոբջանյանի և Կենտրոն ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Գ.Վարդանյանի ուղեկցությամբ:

         Աշակերտները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանության աշխատողներին նվիրված հուշակոթողին: Այնուհետև եղան մշակույթի կենտրոնում, որտեղ առաջատար մասնագետ Լ.Սահակյանը ծանոթացրեց Կրթահամալիրի սովորողների շրջանում տարվող մշակութային միջոցառումներին։

         ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի՝ ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դ.Հովսեփյանը մանրակրկիտ ներկայացրեց հանցավորության դեմ պայքարում ոստիկանության անցած ուղին՝ մեր թվարկության 367 թվականից մինչև մեր օրերը:

         Վերջում աշակերտներն իրենց տպավորությունները գրանցեցին թանգարանի «Պատվավոր հյուրերի գրքում» և  հրաժեշտ տվեցին Կրթահամալիրին: