Ուսանողության միջազգային օրը Կրթահամալիրում
Նոյեմբերի 17-ն Ուսանողության միջազգային օրն է․ այն նշում են աշխարհի տարբեր երկրներում: Տոնը կարծես ևս մեկ անգամ շեշտում է ուսանողության՝ երիտասարդության ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ևս այդ օրվա կապակցությամբ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․Բաբայանը սովորողներին շնորհավորեց՝ ընդգծելով․ «Յուրաքանչյուր պետության հասարակական, քաղաքական կյանքում առավել կարևորվում է ուսանողության դերն ու մասնակցությունը, քանի որ հմուտ, մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված պետության տեղն ու դերը համաշխարհային արագընթաց զարգացումներում»։ Մ․Բաբայանը լավագույն սովորողներին հանձնեց պատվոգրեր, ծաղիկներ և նվիրեց գրքեր։