Վերադառնալ
01.06.2023

Միջազգային համագործակցությունը շարունակվում է

Միջազգային համագործակցությունը շարունակվում է

      Մայիսի 24-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման սովորողները  մասնակցեցին   ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի կազմակերպած հեռավար դասախոսությանը։ Դասախոսության թեման էր «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում ստացված հանցավոր եկամուտների օրինականացման  քննության մեթոդաբանությունը»։

 ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի ուսանողներից բացի դասախոսությանը մասնակցեցին նաև ԱՊՀ երկրների ՆԳՆ ոսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Դասախոսությունն անցկացրեց Սիբիրի իրավաբանական ինստիտուտի կրիմինալիստիկայի ամբիոնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, ի․գ․թ, ոստիկանության փոխգնդապետ Ն․Պոլյակովը։

Ավարտին մասնակիցները թեմային առնչվող հարցեր ուղղեցին բանախոսին, քննարկումներ եղան ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ։