Վերադառնալ
02.11.2022

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ` ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ`  ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

   Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ֆոկուս խմբի ձևաչափով տեղի ունեցան ուսումնական կենտրոնի «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով դասավանդող ավելի քան 50 դասախոսի հանդիպումները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչի և փորձագետի հետ:

Ֆոկուս խմբի նպատակն էր հետադարձ կապ ապահովել նշված կրթական ծրագրով դասավանդող դասախոսների հետ և ակնառու խնդիրների վերհանման միջոցով վերանայել նշված կրթական ծրագիրը: Հատուկ մշակված հարցարանի միջոցով անցկացվեց հարցախույզ, որի ընթացքում դասախոսական կազմն առաջադրեց մի շարք խնդիներ, որոնք ի հայտ էին եկել դասավանդման նախորդ հոսքերի ընթացքում:

Նմանատիպ ֆոկուս խմբեր կազմակերպվել են նաև նշված կրթական ծրագրի շրջանավարտների՝ պարեկային ծառայողների հետ: Այս ամենի արդյունքում՝ դասախոսներից և շրջանավարտներից ստացված տվյալների համադրման և վերլուծության հիման վրա կմշակվի առաջարկությունների փաթեթ, որը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և պարբերական վերանայման կարգի (հաստատված գիտական խորհրդի 08.05.2019  թիվ 5 նիստում) պահանջներին համապատասխան, կդրվի նշված կրթական ծրագրի բարելավման հիմքում: