Կլոր-սեղան քննարկում «Արդարադատության հետ առնչվող անչափահասները և նրանց իրավունքների պաշտպանությունը» խորագրով
Հունիսի 9-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի կազմակերպած կլոր-սեղան քննարկումը: Քննարկման թեման էր «Արդարադատության հետ առնչվող անչափահասները և նրանց իրավունքների պաշտպանությունը»: Հրավիրված էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի՝ Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը, ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արմեն Ղուկասյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետարանի՝ Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանը, ԵԽ Լանզարոտեի կոմիտեում ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, «Վորլդ Վիժն» ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի ներկայացուցիչները։
Բացման խոսքով հանդես եկավ Կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, իսկ համակարգումն իրականացրեց ակադեմիայի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գրիգորյանը։ Ներկա էին ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և սովորողները։
Զեկույցներով հանդես եկան Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Հռիփսիմե Խաչատրյանը, նույն ամբիոնի դասախոս, ի․գ․թ․, դոցենտ Դավիթ Թումասյանը, ԵԽ Լանզարոտեի կոմիտեում ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ՝ Դիանա Գրիգորյանը, Վեներա Աղանիկյանը, ԵՎա Սինդոյանը և Ելենա Աբրահամյանը։
Առաջադրվեցին հարցեր, և քննարկվեցին դրանց հնարավոր լուծումները։
Ծավալված հետաքրքիր և բովանդակալից քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց այն դարձնել շարունակական և համագործակցությամբ կատարել ոլորտային հետազոտություններ։