Գիտագործնական քննարկում
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 31․01․2022 թիվ 1 նիստում հաստատված «Գիտաժողովների, ամենամյա գիտական հետազոտությունների ամփոփման, կազմակերպման և անցկացման կարգ»-ի և Կրթահամալիրի պետի հաստատած ժամանակացույցի շրջանակներում հունիսի 13-ին Կրթահամալիրում տեղի ունեցավ «Ֆիզիկական պատրաստականության դասավանդման առանձնահատկությունները» խորագրով գիտագործնական քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջի մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնը։
Ներկայացվեց երկու զեկույց՝ «Ոստիկանության ծառայողների Ֆիզիկական որակների մշակումը և կատարելագործումը» և «Ֆիզիկական պատրաստականության և ձեռնամարտի դասավանդման առանձնահատկությունները ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում», որի ընթացքում զեկուցողները մանրամասնեցին ֆիզիկական որակների մշակման և կատարելագործման առանձնահատկությունները և դրանց ճիշտ կիրառությունը պրակտիկայում: Մանրամասն անդրադարձ կատարվեց նաև ֆիզիկական պատրաստականության և ձեռնամարտի դասավանդման առանձնահատկություններին, նաև շեշտադրվեցին դասավանդման ընթացքում կիրառվող արդյունավետ մեթոդները, որոնց կիրառման շնորհիվ ոստիկանության ապագա ծառայողները սովորում են հնարքների ճիշտ կատարումը: