Վերադառնալ
28.09.2021

ԲԱՐԻ ԵՐԹ՝ ԴԵՊԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

ԲԱՐԻ ԵՐԹ՝ ԴԵՊԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

     Մեծարգո՛ պարոն գեներալ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ողջ անձնակազմը և սովորողները շնորհակալ են Ձեր ղեկավարության տարիներին գրանցած հաջողությունների և ձեռքբերումների համար:

Վերջին տարիները, հիրավի, դժվար և շատ պատասխանատու ժամանակահատված էր  և՛ երկրի, և՛ մեր հաստատության համար՝ հաշվի առնելով համավարակը և 44-օրյա դաժան պատերազմը, սակայն Դուք, գործադրելով Ձեր մասնագիտական ողջ ներուժը և ճկունությունը, դիմակայեցիք այդ փորձություններին և նպաստեցիք, որ Կրթահամալիրը չշեղվի իր բնականոն հունից և շարունակի զբաղեցնել իր հաստատուն և արժանապատիվ տեղը Հանրապետության լավագույն բուհերի շարքում:

Հարգելի՛ պարոն Բաբայան, իհարկե, դեռ վաղ էր խոսել Ձեզ վաստակաշատ հանգստի ուղարկելու մասին, սակայն Դուք նման որոշում կայացրիք հավանաբար ավելի բարդ և պատասխանատու ոլորտում հայրենիքին ծառայելու նպատակով:

Բոլորս հարգում ենք Ձեր որոշումը և մաղթում առողջություն, նորանոր ձեռքբերումներ և ստեղծագուրծական երկարակեցություն:

ՊԱՏԻ՛Վ ՈՒՆԵՆՔ: