Վերադառնալ
30.05.2023

Քննարկում՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման սահմանադրական հիմքերը» թեմայով

Քննարկում՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման սահմանադրական հիմքերը» թեմայով

 

     ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 31․01․2022 թիվ 1 նիստում հաստատված «Գիտաժողովների, ամենամյա գիտական հետազոտությունների ամփոփման, կազմակերպման և անցկացման կարգ»-ի և Կրթահամալիրի պետի հաստատած ժամանակացույցի շրջանակներում մայիսի  26-ին Կրթահամալիրում տեղի ունեցավ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման սահմանադրական հիմքերը» խորագրով գիտագործնական քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնը։ Քննարկմանը մասնակցում էին հրավիրված բանախոս, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ. Ղազանչյանը, ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Սաֆարյանը, ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության մայոր Ա․ Մարգարյանը և Կրթահամալիրի ակադեմիայի  իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար և վճարովի ուսուցման 2-րդ կուրսի սովորողները։

Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ. Ղազանչյանը՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համատեքստում» թեմայով, իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորող Ն․ Զիլաբյանը՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման սահմանադրական հիմքերը» թեմայով։

Զեկուցումների արդյունքում ծավալվեց ակտիվ քննարկում, բանախոսները ՄԻԵԴ նախադեպային որոշումների, ներպետական իրավական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ առաջադրված բոլոր հարցադրումներին սպառիչ պատասխաններ տվեցին: