Վերադառնալ
14.06.2023

«Կիբերանվտանգության ապահովման հիմնախնդիրները» թեմայով առցանց դասախոսություն

«Կիբերանվտանգության ապահովման հիմնախնդիրները» թեմայով առցանց դասախոսություն

          Հունիսի 14-ին ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի միջև ստորագրված «Նպատակային աշխատանքային համատեղ ծրագրի» շրջանակներում տեղի ունեցավ «Կիբերանվտանգության ապահովման հիմնախնդիրները» թեմայով առցանց դասախոսություն, որը վարեց Ռոստովի իրավաբանական ինստիտուտի տեղեկատվական ապահովման ամբիոնի դոցենտ Անատոլի Կարպիկան։

Դասախոսությանը մասնակցում էին ԱՊՀ երկրների ՆԳՆ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները։  ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը ներկայացնում էին ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Հովհաննիսյանը և երկրորդ,  երրորդ կուրսերի սովորողները։

Դասախոսության ընթացքում քննարկվեցին համակարգչային սարքավորումների անվտանգության սպառնալիքների, տվյալների արտահոսքի, համակարգչային սարքավորումների արգելափակման, ոչնչացման, կիբերհարձակումների տեսակների, իրականացման մեթոդների, վնասակար ծրագրերի դեմ կիրառվող պաշտպանության միջոցների վերաբերյալ մի շարք հուզող հարցեր։