ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
Վերադառնալ
09.10.2024
Երդման արարողություն
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ քոլեջի 1-ին կուրսի սովորողների «Ոստիկանության ծառայողի երդման» հանդիսավոր արարողությունը։ Ներկա էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանի գլխավորությամբ։
Սովորողները եռագույնի ներքո մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ հանդիսավոր կերպով երդվեցին հավատարիմ լինել ՀՀ սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, արդար և անկողմնակալ իրականացնել իրենց լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականությունները։ Արարողության ավարտին Մ. Մուրադյանը շնորհավորեց և բարի ծառայություն մաղթեց սովորողներին։
-
Ակադեմիա
- Ակադեմիայի մասին
- Իրավագիտության ֆակուլտետ
- Հեռակա ուսուցման ֆակուլտետ
- Մագիստրատուրայի բաժանմունք
- Պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոն
- Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոն
- Քրեական դատավարության ամբիոն
- Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոն
- Վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոն
- Օպերատիվ-հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոն
- Քոլեջ
- Ուսումնական կենտրոն
- Դիմորդ 2024
- Պարեկային ծառայություն ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Իրավական ակտեր և գրականություն
- Ֆիզիկական կուլտուրա եվ սպորտ
- Կրթահամալիրի առօրյան
- «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագիր