Նորություններ

Վերադառնալ
03.04.2018

Տեղի ունեցավ օպերատիվ-հետախուզական գործունեության և կրիմինալիստիկայի ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակի հերթական նիստը

Տեղի ունեցավ օպերատիվ-հետախուզական գործունեության և կրիմինալիստիկայի ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակի հերթական նիստը

2018 թվականի մարտի 30-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակա­դե­միա­յի իրավագիտության ֆակուլտետի Օպերատիվ-հետախուզական գործունեության և կրի­մի­նա­լիս­տիկայի ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակի 2017-2018 ուսում­նական տարվա չորրորդ նիստը՝ գիտական զեկույցի ձևաչափով:

Գիտական խմբակի նիստին մաս­նակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակա­դե­միայի իրավագիտության ֆա­կուլ­տե­տի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոսական կազ­մը, գիտական խմբակի ան­դամ­նե­րը և կրթահամալիրի գիտական բաժնի անձնակազմը:

Գիտական խմբակի անդամները հանդես եկան զեկույցներով՝ «Քննչական գոր­ծո­ղու­թյուն­ների կազ­մա­կերպամարտավարական առանձնահատկությունները» թեմայի շրջանակներում։

Ելույթ ունեցան առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորողները հետևյալ թեմաներով.

  1. «Անձնական խուզարկության մարտավարական առանձ­նահատ­կություն­նե­րը» - Հակոբյան Մարի,
  2. «Դեպքի վայրի զննության մարտավարական առանձնահատկությունները» - Ալոյան Տիրուհի,
  3. «Դիակի զննության առանձնահատկությունները և դրա դատաբժշ­կա­կան փորձաքննությամբ լուծվող հարցերը» - Սինդոյան Մաքսիմ,
  4. «Քննչական զննման ընդհանուր դրույթները» - Խաչատրյան Մոնիկա,
  5. «Խուզարկության հոգեբանական առանձնահատկությունները» - Նավասարդյան Նինա:

 Առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորողները ելույթ ունեցան հետևյալ թեմաներով.

  1. «Հարցաքննության մարտավարական առանձնահատկությունները» - Հակոբյան Աննա,
  2. «Փորձաքննությունների նշանակման և անցկացման հիմ­նա­խնդիր­նե­րը» - Ասլանյան Մելանյա:

Զեկուցման ըն­թաց­քում սովորողները անդրադարձան իրենց կողմից ընտրված թեմաների առավել հետաքրքրություն ներ­կայացնող խնդիրներին, պարզաբանեցին առանձին քննչական գործողությունների անց­կաց­ման ընթացքում վարույթ իրականացնողի պարտականությունները: Յուրաքանչյուր զե­կույ­ցից հե­տո զեկուցողին տրվում էին հարցեր, որոնք քննարկվում էին ամբիոնի դասախոսների և գի­տական խմ­բակի անդամների կողմից: