Վերադառնալ
02.03.2022

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲՈՒՀՈՒՄ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲՈՒՀՈՒՄ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

   Մարտի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Գալինա Ռուսակովան «Համալսարան 4.0» թեմայով զեկույցով մասնակցեց «Կրթական գործընթացը բուհում թվայնացման պայմաններում» միջազգային գիտագործնական համաժողովին, որի կազմակերպիչն էր ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիան: Բացման խոսքով հանդես եկավ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, Ռուսաստանի ՆԳՆ Օմսկի ակադեմիայի (ուսումնական աշխատանքների գծով) պետի առաջին տեղակալ Միխայիլ Սերգեյի Դեսյատովը որը ընդգծեց գիտաժողովի ընտրված թեմայի արդիականությունը։ Գիտաժողովն անցկացվեց առցանց ձևաչափով, որի ընթացքում ներկայացվեցին 41 գիտական զեկույցներ: Արդյունավետ քննարկումներ ծավալվեցին Գ․ Ռուսակովայի ելույթի շուրջ, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել։

    «Կրթական պարադիգմի փոփոխությունը թվայնացման պայմաններում» թեմայով համաժողովին հեռակա ձևաչափով մասնակցեց նաև նույն ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Մարիամ Առաքելյանը։