Նորություններ

Վերադառնալ
03.05.2018

Կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցեց ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայում անցկացված միջազգային գիտական համաժողովին

Կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցեց ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայում անցկացված միջազգային գիտական համաժողովին

Սույն թվականի ապրիլի 26-ից 27-ը Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Օմսկի ակադեմիա այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի առկա ուսուցման սովորող, ոստիկանության ավագ լեյտենանտ Գրիգոր Սամվելյանը՝ «Մարդ: Հասարակություն: Իրավունք» թեմայով ուսանողների համար նախատեսված միջազգային գիտական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի ընթացքում նա ներկայացրեց «Հետաքննության իրավական կարգավորումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագծում» թեմայով զեկույցը:

Համաժողովին մասնակցում էին Ղազախստանի Հանրապետության և  Ռուսաստանի Դաշնության ավելի քանի  14 ուսումնական հաստատությունների շուրջ 300 ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում Գ. Սամվելյանը մասնակցեց ճանաչողական և մշակութային այլ միջոցառումների: