Կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց առցանց
![Կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց առցանց Կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց առցանց](/resources/policeacademy/img/news/big/1588268675,37.jpeg)
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում արտակարգ դրության առաջին իսկ օրերից անմիջապես ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները՝ շարունակելու բնականոն և արդյունավետ աշխատանքները։ Գիտական խորհրդի առցանց նիստը ևս բացառություն չէր։ Սույն թվականի ապրիլի 30-ին հեռավար կարգով տեղի ունեցավ Կրթահամալիրի գիտական խորհրդի 2020 թվականի 4-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց ՀՀ ոստիկանության պետին կրթահամալիրի ակադեմիայի 2020-2021 ուստարվա հեռակա և վճարովի ուսուցման տեղերի թվի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել, լրացումներ և փոփոխություն կատարել պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքների նորմավորման կարգում, հաստատել կրթահամալիրում սկսնակ դասախոսների մենթորության իրականացման և նախկին սովորողին վերաատեստավորման թույլտվության կարգերը: