Վերադառնալ
27.03.2025

Բաց դռների օր ՆԳՆ կրթահամալիրում

Բաց դռների օր ՆԳՆ կրթահամալիրում

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իր դռները բացեց Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների համար։

   Այցելուները շրջեցին Կրթահամալիրի տարածքում, եղան ուսումնական լսարաններում, ծանոթացան ուսումնամարզական պայմաններին։

   Սովորողները հնարավորություն ունեցան լինելու նաև Ոստիկանության պատմության թանգարանում, որտեղ ծանոթացան ոստիկանության անցած ճանապարհին, նշանակալի իրադարձություններին և կառույցի զարգացման պատմությանը։ Օրվա ավարտին Կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ հանդիպում ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Մուրադյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության որակի, ոստիկանության մասնագիտական պատրաստվածության և Կրթահամալիր ընդունվելու հնարավորությունների վերաբերյալ հարցեր։