Վերադառնալ
24.06.2024

Բաց հանդիպման հայտարարություն

Բաց հանդիպման հայտարարություն

   Հարգելի՛ գործընկերներ և սովորողներ,

հունիսի 25-28-ը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով կրթահամալիրում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:

   Այն հանդիպում-քննարկումներ է ունենալու կրթահամալիրի անձնակազմի, սովորողների և այլ շահակիցների հետ։

   Հունիսի 27-ին՝ ժամը 17:20-ից 18:00-ն, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ: 

   Կրթահամալիրի արտաքին և ներքին շահակիցները, որոնք ցանկություն ունեն փորձագիտական խմբին ներկայացնելու որևէ դիտարկում կամ քննարկելու որևէ թեմա, կարող են գրանցվել հանդիպման համար մինչև հունիսի 26-ը՝ նամակ ուղարկելով փորձագիտական խմբի համակարգող Անահիտ Տերտերյանին՝ anahit.terteryan@anqa.am էլ-հասցեով: 

   Շնորհակալություն՝ համագործակցության համար։