Նորություններ

Վերադառնալ
17.11.2017

Ուսանողների միջազգային օրվան նվիրված ինտելեկտուալ խաղ

Ուսանողների միջազգային օրվան նվիրված ինտելեկտուալ խաղ

Սույն թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների ուսանողական խորհրդի կողմից, ի նշանավորումն ուսանողների միջազգային համերաշխության օրվա, կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ կրթահամալիրի քոլեջի և ակադեմիայի սովորողների մասնակցությամբ:

Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում: 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։ Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։

Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց Ուսանողների միջազգային օր։

Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների  դերը,  քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան։ Ուսանողների դերը հատկապես կարևորվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում. նրանք են հանդիսանում գաղափարի շուրջ համախմբված ոստիկանական մեծ ընտանիքի ապագան: Առանց ուսանողների մասնակցության, առանց նրանց ուժի ու եռանդի անհնար կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրների։

Ինտելեկտուալ խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց ակադեմիայի թիմը, իսկ լավագույն գիտակ կոչմանն արժանացավ քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 1-ին կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Վազգեն Աղաբեկյանը։

Եվ ինչպես ասում է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վ.Գասպարյանը` «Ապագան մասնագիտական խոր գիտելիքներով զինված ոստիկանինն է»:

         Շնորհավորում ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների տոնը: