Նորություններ

Վերադառնալ
09.01.2019

«Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագիրը ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի պարբերականների ցանկում

«Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագիրը ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի պարբերականների ցանկում

2016 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի գիտամեթոդական ամսագրի հիմնադրման, հրատարակման աշխատանքների կարգը և խմբագրական խորհրդի կազմը հաստատելու վերաբերյալ» թիվ 137-Ա հրամանով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հիմնադրվեց «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագիրը:

Ամսագրի 3 տարվա գործունեության ընթացքում հրապարակվել է 6 համար, որտեղ ընդգրկվել են 37 հայրենական և 75 արտասահմանյան հեղինակների մոտ 88 գիտական հոդված:

Երեք տարիների ընթացքում ամսագիրն ընդլայնել է իր գործունեությունը, և պարբերականում տպագրվել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի Թագավորության, Վրաստանի և Ուկրաինայի ոստիկանական ուսումնական հաստատությունների գիտնականների հոդվածները: Տարեցտարի ամսագիրն ավելի ճանաչելի է դառնում իրավագիտական միջավայրում:

Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում իրականացվող որակական փոփոխություններից մեկն էլ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի պարբերականների ցանկում «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի ընդգրկումն է: