Օրվա խորհուրդը
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում նշանակվելու նպատակով հունիսի 12-ին ՀՀ կրթահամալիրում տեղի ունեցավ սովորողների երդման արարողությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի գլխավորությամբ, ինչպես նաև պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը:
Ողջունելով սովորողներին՝ Կրթահամալիրի պետը կարևորեց երդման խորհուրդը.
-Այսօր, ավելի քան երբևէ, քաղաքացին պահանջում է, որ իր առջև կանգնած ոստիկանն արհեստավարժ և բարեխիղճ լինի, արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցի, ինչին լիարժեք կարելի է հասնել կիրթ ու պատրաստված ոստիկաններ ունենալով։ Սահմանադրական կարգին հավատարիմ մնալու առաքելությունը ձեզ միշտ ուղղորդելու է ծառայության ընթացքում,- ասաց Կրթահամալիրի պետը և շնորհավորելով պարեկային ծառայության սովորողներին՝ մաղթեց խաղաղ ծառայություն:
Երդման հանդիսավոր արարողությունն ավարտվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: