ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության գործընթացի ընթացիկ արդյունքների և դասընթացների վերաբերյալ
(թարմացված)
Ինչպես արդեն հայտնել էինք, սույն թվականի դեկտեմբերի 5-ին ընդունող հանձնաժողովի 5-րդ նիստում ամփոփվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները, որից հետո մեկնարկել է մրցույթով անցած 770 դիմորդների հետ պայմանագրերի կնքման գործընթացը:
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ և COVID 19 համավարակով պայմանավորված՝ ոչ բոլոր դիմորդներն են հնարավորություն ունեցել կնքել պայմանագիր, և պայմանագրերի կնքման գործընթացը դեռ շարունակվում է: Վերոգրյալով պայմանավորված՝ ընդունող հանձնաժողովի որոշմամբ պայմանագրերի կնքման գործընթացն կիրականացվի մինչև 2021 թվականի հունվարի 14-ը, և դասընթացները կմեկնարկեն հունվարի 18-ին:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով.
- ՀՀ ոստիկանության կրթահամալիր – 010 770 981
- ՀՀ արդարադատության նախարարություն -010 594 178