Շարահրապարակում պարեկային ծառայության սովորողներն են
Ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ, հմտություններով և նոր մտածելակերպով:
Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը դեռ ամիսներ առաջ նախապատրաստման և իրագործման փուլում էին, ինչն այսօր իրագործվում է:
Եվ այսպես․ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում արդեն 10 օր շարունակ շարահրապարակն իրենց ներկայությամբ համալրում են արդեն հայտնի դարձած պարեկային ծառայության սովորողները։ Ավանդույթի համաձայն՝ ամեն առավոտ գեներալ-մայոր Մ․Բաբայանը շարային ստուգատես է անցկացնում՝ ողջունելով պարեկային ծառայության սովորողներին և մաղթելով արդյունավետ և գիտակցված ուսուցում։ Այսօր՝ հերթական անգամ ստուգատեսն անցկացնելիս Մ․Բաբայանը նշեց, որ ոստիկանի աշխատանքը ներառում է և՛ խստությունը կարգուկանոնի ու օրենքի նկատմամբ, և,՛ միաժամանակ, բարձրագույն մարդկային արժեքներ, ինչպիսիք են հոգատարությունն ու ուշադրությունը.։
Նոր սպասումներ, նոր մոտեցում, նոր ոստիկանություն։ Պարեկային ծառայության սովորողները վճռական են տրամադրված իրենց առջև դրված գիտելիքների յուրացման հարցում։