Վերադառնալ
30.03.2022

Մեկնարկեց «Պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով պետական ամփոփիչ ատեստավորման քննությունը

Մեկնարկեց «Պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով պետական ամփոփիչ ատեստավորման քննությունը

     Մարտի 28-ին մեկնարկեց «ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով պետական ամփոփիչ ատեստավորման համալիր քննությունը։ Ամփոփիչ ատեստավորման  հանձնաժողովի նախագահն է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա․ Ֆիդանյանը, նախագահի տեղակալը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը, հանձնաժողովի կազմում են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ա․Սարգսյանը և ոստիկանության մի շարք ծառայողներ։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5-ամսյա դասընթացին մասնակցելուց հետո 547 ապագա պարեկը մասնակցում է պետական ամփոփիչ ատեստավորմանը, որը տևելու է 5 օր։ Քննությունն անցկացվում  է չորս առանձին հանձնաժողովի կողմից՝ ոստիկանության վարչական գործունեություն, վարչական իրավունք և ծառայության իրականացման մարտավարություն առարկաներից: Յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում նախագահն է, քարտուղարը և երեք դասախոս։ 

Մաղթում ենք հաջողություն։