Վերադառնալ
06.03.2023

Մեկնարկեցին պարեկային ծառայության ընդունելության ստուգումները

Մեկնարկեցին պարեկային ծառայության ընդունելության ստուգումները

   ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 2022-2023 ուսումնական տարվա 1-ին հոսքի ընդունելության շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մարտի 6-ին մեկնարկեց առաջին՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը)։

Ընդունելության ստուգմանը ներկա էին ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ, Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը, ընդունող հանձնաժողովի անդամ, Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․Մարկոսյանը, ինչպես նաև ընդունող հանձնաժողովի անդամները:

Ընդունելության ստուգումները  կիրականացվեն մարտի 6-ից  ապրիլի 16-ը ներառյալ:   

Յուրաքանչյուր ստուգումից հետո արդյունքները հասանելի կլինեն  հետևյալ հղումով` https://www.edupolice.am/patrol/exam.html ։

Ստուգումները հաջողությամբ հաղթահարած դիմորդները կանցնեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառության։

Մաղթում ենք հաջողություն։