Վերադառնալ
03.10.2023

Պարգևատրվեցին Կրթահամալիրի մի շարք ծառայողներ

Պարգևատրվեցին Կրթահամալիրի մի շարք ծառայողներ

  Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, օրինականության ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի ապահովման և մարտական պատրաստականության գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես նաև ի նշանավորումն Անկախության  տոնի 32-տարեդարձի՝ ՀՀ ՆԳՆ նախարարի և ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության պետի հրամաններով պարգևատրվել են Կրթահամալիրի մի շարք ծառայողներ։

   Խրախուսանքի արժանացած ներքոնշյալ ծառայողներին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանն անձամբ հանձնեց մեդալներն ու կրծքանշանները՝ մաղթելով մասնագիտական վերելքներ ու հայրենիքին ծառայելու անսպառ եռանդ։

   Խրախուսանքի արժանացած ծառայողները․

1․ «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով՝ Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը,

2․ «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալով՝ Կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Հովհաննիսյանը,

3․ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով՝ Կրթահամալիրի քոլեջի ոստիկանության տակտիկական և տեխնիկական պատրաստականության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Վահագն Ֆրանկյանը,

4․ «Ոստիկանության գերազանց ծառայության համար» կրծքանշանով՝ Կրթահամալիրի ՈւՄՎ միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արմեն Անտոնյանը։

   Մ․ Մուրադյանը շնորհավորեց նաև Կրթահամալիրի պետի տեղակալ, ինքը և տնտեսական բաժնի պետ Հրաչիկ Մարգարյանին՝ «ոստիկանության գնդապետ» կոչմանն արժանանալու համար։