Անկախության տոնի առթիվ պարգևատրվեցին Կրթահամալիրի ծառայողները
Անկախությունը յուրաքանչյուր քաղաքացու համար գերագույն արժեք է, իսկ ոստիկանության ծառայողի համար՝ նաև նվիրումով և անմնացորդ ծառայելու շարժառիթ:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, օրինականության ամրապնդման, հասարակական կարգի ապահովման գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես նաև ի նշանավորումն Անկախության տոնի 29-րդ տարեդարձի՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հետևյալ ծառայողները ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են. Քոլեջի մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Ատոմի Պողոսյանը՝ պատվոգրով, Ծառայության բաժնի կուրսի պետ, ոստիկանության մայոր Էդգար Արթուրի Պողոսյանը՝ ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար առաջին աստիճանի կրծքանշանով:
Շնորհավորում ենք պարգևատրվածներին՝ մաղթելով նորանոր մասնագիտական բարձունքներ: