Վերադառնալ
25.09.2023

Մեկնարկեց պարեկային ծառայության ամփոփիչ ատեստավորումը

Մեկնարկեց պարեկային ծառայության ամփոփիչ ատեստավորումը

   Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական կենտրոնում մեկնարկել է  2022-2023 ուսումնական տարվա «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման նախնական մասնագիտական  կրթական ծրագրով սովորողների պետական ամփոփիչ ատեստավորումը (լրացուցիչ կրթական ծրագրով ամփոփոիչ համալիր քննություն), որին մասնակցում է 75 սովորող։

   Ատեստավորման համար ձևավորված երեք հանձնաժողովներում ընդգրկված են Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ և պայմանագրային դասախոսներ, ինչպես նաև  պարեկային ծառայության ծառայողներ: Որպես դիտորդ՝ քննությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի, Ռազմավարությունների ազգային կենտրոնի և  ԻՍԻԹԱՓ-ի ներկայացուցիչները։

   Հաջողություն ենք մաղթում սովորողներին։