Գիտական խորհրդի 6-րդ նիստը
Ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2023 թվականի 6-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց փոփոխություններ կատարել ուսումնական գործընթացը կանոնակարգող հիմնական փաստաթղթերում և կարգերում: Փոփոխությունների հիմնական նպատակն այն էր, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո, ուսումնական գործընթացով պայմանավորված, որոշակի գործառույթներ այսուհետ պետք է իրականացվեն ՆԳՆ կառուցակարգին համապատասխան, սակայն այդ ամրագրումները դեռևս չկային կրթահամալիրի ներքին իրավական ակտերում:
Գիտական խորհրդի որոշմամբ անհրաժեշտ փոփոխություններ կատարվեցին հետևյալ կարգերում՝ «ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դիմորդների ընտրության և ընդունելության կարգ»-ում, «ՀՀ ոստիկանության կրթահամալիրից սովորողների ազատման, ուսումնառության ընդհատման, վերականգնման և տեղափոխման կարգ»-ում, «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներին անվանական կրթաթոշակների հատկացման կարգ»-ում, ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերում:
ՀՀ ոստիկանության 105-րդ տարեդարձի կապակցությամբ Կրթահամալիրի որոշ ծառայողներ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվեցին մեդալներով և կրծքանշաններով: